hy
Նորություններ
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
«Ընկուզենու տակ» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով վերանորոգվել է հյուրատունը՝ ստանալով նոր շունչ։ Բացի այդ, Լիլիթը մասնակցել է նաև Ակբա բանկի կողմից կազմակերպած սկսնակ ձեռներեցների բիզնես դասընթացներին, որոնք ևս օգնել են նրան հյուրատնային ոլորտում կատարել իր առաջին քայլերը։